Գուդաուրի-Կոբի և Ստեփանծմինդա-Լարս հատվածներում արգելված է բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհի Մլեթա-Գուդաուրի հատվածում ձնահյուսի մակարդակը ցածր է, որի պատճառով ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է:
Գուդաուրի(Փոստա)-Կոբի և Ստեփանծմինդա-Լարս հատվածներում ինտենսիվ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով ձնահյուսի վտանգի մակարդակը բարձր է, որի պատճառով նշված հատվածներում արգելված է բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը:
Ճանապարհի մնացած հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է: