Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ ձյան պատճառով, ներպետական նշանակության Ժինվալի-Բարիսախո-Շատիլի 60-106 կմ (Շատիլի-Գուդանի) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Ինչ վերաբերում է 53-59 կմ (Կորշա-Գուդանի) հատվածին, ապա թույլատրվում է միայն բարձր անցողություն ունեցող տրանսպորտային միջոցների (երկու և ավելի կամուրջներով) երթևեկությունը, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն արգելված է։
Ավտոճանապարհի 1-52 կմ (Ժինվալի-Կորշա) հատվածում ավտոմեքենաների երթեւեկությունն ազատ է։