Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Գուդանի-Շատիլի հատվածում ավտոմոբիլների տեղաշարժն արգելված է։
«Ձյան պատճառով Ժինվալի-Բարիսախո-Շատիլի հանրապետական նշանակության ավտոճանապարհի 60-106 կմ (Գուդանի-Շատիլի), 53-59 կմ (Կորշա-Գուդանի) հատվածում բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունն արգելված է: Երթևեկությունը թույլատրվում է միայն բարձր անցողություն ունեցող (երկու կամ ավելի շարժիչ կամուրջներով) տրանսպորտի տեղաշարժը, մինչդեռ այլ տեսակի շարժիչային տրանսպորտային միջոցների տեղաշարժն արգելված է:
Ավտոճանապարհի 1-52 կմ (Ժինվալի-Կորշա) հատվածում երթևեկությունն ազատ է»,- նշվում է տեղեկատվության մեջ։