Գուդան գյուղի մոտ ավտոմեքենաների երթեւեկությունը ժամանակավորապես արգելված է
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն Ժինվալի-Բարիսախո-Շատիլի միջպետական ավտոճանապարհի 59-րդ կմ-ում՝ ժայռային զանգվածի փլուզման պատճառով ժամանակավորապես արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը: