Գուդամաղարիի կիրճում, Օշպիտելի գյուղի մոտ փլուզվել է ժայռի մի մասը: Փլուզված ժայռն ամբողջությամբ փակել է ավտոմոբիլային ճանապարհը, ինչի պատճառով Դուշեթիի մունիցիպալիտետի 22 գյուղեր կտրվել են արտաքին աշխարհից:
Տեղում աշխատում է ծանր տեխնիկան, սակայն ճանապարհների մաքրման աշխատանքները բարդանում են առատ տեղումների պատճառով:
Գուդամաղարիում, ժայռի փլուզման վայրում, վաղը սպասում են երկրաբանների: