Գուբազ Սանիկիձեն՝ խորհրդարան մտնելու հարցի շուրջ - Սպասեք երկու-երեք օր, այն ժամանակ ես ձեզ կպատասխանեմ, այս պահին ես հանդիսատես եմ
Գուբազ Սանիկիձեն՝ խորհրդարան մտնելու հարցի շուրջ - Սպասեք երկու-երեք օր, այն ժամանակ ես ձեզ կպատասխանեմ, այս պահին ես հանդիսատես եմ

Այս պահին հանդիսատես եմ, ես մեր դժբախտ հայրենիքի սովորական քաղաքացի եմ,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել «Ազգային շարժման» ընտրացուցակի անդամ Գուբազ Սանիկիձեն՝ խորհրդարան մտնելու հարցի վերաբերյալ:

Հարցին, ինչպիսին է նրա դիրքորոշումը խորհրդարան մտնելու վերաբերյալ, մտնում է թե ոչ օրենսդրական մարմին, Գուբազ Սանիկիձեն նշել է, որ այդ հարցին դեռևս չի կարող պատասխանել, քանի որ այս փուլում հանդիսատեսի դերում է և ժամանակ է անհրաժեշտ:

«Չեմ կարող պատասխանել հարցերին: Երկու-երեք օր ժամանակ տվեք ինձ: Իմ կարծիքը տվյալ պահին կարևոր չէ: Այս պահին հանդիսատես եմ, ես մեր դժբախտ հայրենիքի սովորական քաղաքացի եմ: Իմ իրավունքն է, երբ և ինչ կցանկանամ ասել»,- հայտարարել է Գուբազ Սանիկիձեն: