The Guardian-ը Թբիլիսին անվանել է 2018 թ. արձակուրդը անցկացնելու լավագույն վայրերից մեկը
The Guardian-ը կազմել է 2018 թվականին արձակուրդները անց կացնելու համար լավագույն երկրների և քաղաքների ցուցակը:
Ցուցակում բացի երկրներից նշված է նաև այն տեսարժան վայրերը, որտեղ խորհուրդ է տրվում այցելել զբոսաշրջության ժամանակ:
Ներկայացված 40 երկրում տեղ է գտել նաև Վրաստանը մայրաքաղաք Թբիլիսիի հետ միասին:
Հոդվածում գրված է, որ Թբիլիսին իր մշակույթով գրավել է զբոսաշրջիկների ուշադրությունը: Իսկ ինչ վերաբերում է գիշերային կյանքին, ապա պարբերականը գրում է՝ «Բասիանի» և «Խիդի» ակումբները մայրաքաղաք Թբիլիսին դարձրել են գիշերային ակումբների սիրահարների էպիկենտրոն:
Ցուցակում տեղ են գտել նաև Իտալիայի, Նիդերլանդների, Հունաստանի, Իսլանդիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի քաղաքները:
Նշենք, որ Վրաստանի մայրաքաղաքը լավագույն հանգստավայրերի ցուցակում հայտնվել է նաև CNN-ի կողմից:
Հեղինակ -
Edgar Barsegyan