Գտնում եմ Անակլիայի նավահանգստի նախագծի նշանակությունը բոլորի համար պարզ է. Կառլ Հարցել
Գտնում եմ Անակլիայի նավահանգստի նախագծի նշանակությունը բոլորի համար պարզ է. Կառլ Հարցել

Անակլիայի նավահանգիստը կարևորագույն ներդրումային նախագիծ է,-այս մասին հայտարարել է Վրաստանում  Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը:

Նրա խոսքով  նշված ենթակառուցվածքային նախագծի իրականացումը շատ կարևոր է:

«Սա խոշոր ներդրումային նախագիծ է: Չնայած այն հանգամանքին, որ գործընկերների միջև կան որոշ տարաձայնություններ, կարծում եմ, որ ընդհանուր առմամբ շատ կարևոր է իրականացնել ենթակառուցվածքային այս նախագիծը: Երկու կողմերից էլ մենք լսում ենք դրական տրամադրվածություն և պատրաստակամություն այս նախագծի իրականացման համար, ուստի ես կարծում եմ, որ այս ծրագրի կարևորությունը բոլորի համար պարզ է », – ասաց Կարլ Հարզելը:

Անակլիայի զարգացման կոնսորցիումի միջանկյալ պարտավորությունների կատարման ժամկետը լրացել էր երեկ:

Երեկ, փոխվարչապետ, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար, Մայա Ցքիտիշվիլին ճեպազրույցի ժամանակ խոսել է կոնսորցիումի միջանկյալ պարտավորությունների մասին և հայտարարել, որ 2019 թվականի հոկտեմբերի 15-ին կոնսորցիումի կողմից միջանկյալ պարտավորությունների չկատարման դեպքում, Վրաստանի կառավարությունն իրավունք ունի դադարեցնել Անակլիայի նավահանգստի կառուցման վերաբերյալ ներդրումային պայմանագիրը, որը ստորագրվել է 2016 թվականի հոկտեմբերի 3-ին: