Գրողների տանը բացվեց 8-րդ միջազգային գրական փառատոնը։
Բացման արարողությանը ներկա էին 16 տարբեր երկրների 22 հեղինակներ, վրացի գրողներ ու բանաստեղծներ, ինչպես նաև Վրաստանում հավատարմագրված տարբեր երկրների դեսպանատների ներկայացուցիչներ։
Փառատոնի այս տարվա թեման է «Մեկ ապագա»:
Փառատոնին ներկայացված են հեղինակներ Վրաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Իռլանդիայից, Նիդեռլանդներից, Ադրբեջանից, Բելգիայից, Հունաստանից, Խորվաթիայից, Հայաստանից, Ավստրիայից, Լեհաստանից և Լատվիայից: Փառատոնը կտևի մինչև հունիսի 7-ը։