Գրող Զաիրա Արսենիշվիլիի մասին Վրաստանի Առաջին ալիքի կողմից նկարահանված վավերագրական ֆիլմի պրեմիերան այսօր կայացել է նրա հայրենի Թելավի քաղաքում
Գրող Զաիրա Արսենիշվիլիի մասին Վրաստանի Առաջին ալիքի կողմից նկարահանված վավերագրական ֆիլմի պրեմիերան այսօր կայացել է նրա հայրենի Թելավի քաղաքում։
Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին Վրաստանի Առաջին ալիքի ներկայացուցիչները, նկարահանող խմբի անդամները և տեղի բնակիչները։
Ինչպես նշել է Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին, Զաիրա Արսենիշվիլիի ֆիլմի վրա աշխատելն իսկապես պատիվ է։
«Մեզ համար պատիվ է, որ Թելավին այսօր մեզ հյուրընկալում է, իսկ Առաջին ալիքն այնտեղ է, որտեղ Վրաստանն է։ Ուստի Զաիրա Արսենիշվիլիի ֆիլմի վրա աշխատելն իսկապես պատիվ է մեզ համար։ Եթե նրան ճանաչում էինք որպես արտասովոր սցենարիստ, ապա Քեթի Սադղոբելաշվիլիի այս ֆիլմով մենք կբացահայտենք նոր Զաիրա Արսենիշվիլիին։ Ես տեսա ուրիշ Կախեթի ու ուրիշ Թելավի։ Մեր հեռուստադիտողներին մեծ հաճույք է սպասվում»,- ասել է Բերձենիշվիլին։
Բացի այդ, ինչպես նշել է Վրաստանի Առաջին ալիքի մեդիա բլոկի ղեկավար Ռուսուդան Մանջգալաձեն, վավերագրական ֆիլմը հանրությանը ավելի շատ տեղեկատվություն կտրամադրի Զաիրա Արսենիշվիլիի մասին։
Ֆիլմի հեռուստադիտումը տեղի կունենա վաղը՝ ժամը 22:00-ին, Վրաստանի Առաջին հեռուստաալիքի եթերում։