Գրող Գուրամ Դոչանաշվիլուն շնորհվել է պատվավոր թբիլիսցու կոչում:
Պատվավոր թբիլիսցիներին պարգևատրել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն: Տոնական միջոցառումը կայացել է պետական արարողությունների պալատի բակում և համավարակի իրավիճակից ելնելով, հեռարձակվել է հեռուստատեսությամբ:
Պատվավոր թբիլիսցու կոչում գրող Գուրամ Դոչանաշվիլու հետ միասին շնորհվել է նաև 9 բժիշկ:
Տոնական երեկոյին, որը նվիրվեց Գիա Ղանչելիին, կատարվեցին նրա անմահ մեղեդիները:
Միջոցառմանը մասնակցել են Էվգենի Միքելաձեի անվան Վրաստանի ազգային սիմֆոնիկ նվագախումբը և դրա գեղարվեստական ղեկավար Նիկոլոզ Ռաճվելին, Նանի Բրեգվաձեն, Գիորգի Ցագարելին, Նատո Մետոնիձեն, Լիզա Բագրատիոնին, Էկա Մամալաձեն, Georgian Six:
Այս տարվա Թբիլիսոբան ամբողջովին նվիրվում էր Գիա Ղանչելիին, սակայն համաճարակային վիճակի վատթարացման պատճառով, Թբիլիսիի քաղաքապետարանը չեղարկեց տոնի հետ կապված բոլոր միջոցառումները: