Գրիպի վարակի տարածման կանխարգելման նպատակով, քրեակատարողական հիմնարկներում սկսվել են պատվաստումները
Գրիպի վարակի տարածման կանխարգելման նպատակով, քրեակատարողական հիմնարկներում սկսվել են պատվաստումները

Քրեակատարողական հիմնարկներում գրիպի վարակի տարածումը կանխելու նպատակով սկսվել է պատվաստման գործընթացը: Այս մասին տեղեկությունը տարածում է հատուկ քրեակատարողական ծառայությունը:

Ըստ ծառայության, գրիպի կանխարգելման համար նախատեսվում է մեղադրյալների / դատապարտյալների, ինչպես նաև բժշկական անձնակազմի պատվաստում:

«Սեզոնային գրիպի տարածումը կանխելու նպատակով, դատապարտյալները պատվաստվել են անչափահասների վերականգնողական N11 հաստատությունում, որտեղ պատվաստվել է 21 անչափահաս: N12 և N16 քրեակատարողական հիմնարկներում գրիպի դեմ պատվաստվել է 60 դատապարտյալ: N8, N5, N17 քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաև N18 մեղադրյալների և դատապարտյալների բժշկական հաստատություններում, դատապարտյալների պատվաստումները կանցկացվեն դեկտեմբերի 25-ին:

Առաջին փուլում պատվաստվելու են քրոնիկ հիվանդություններ ունեցող, ինչպես նաև տարեց դատապարտյալները, իսկ հաջորդ փուլում պատվաստման գործընթացը կներգրավի շատ ավելի մեծ թվով ամբաստանյալների / դատապարտյալների, ինչը կօգնի կանխել քրեակատարողական հիմնարկներում գրիպի վարակի տարածումը»,- ասված է քրեակատարողական հատուկ ծառայության կողմից տարածած տեղեկության մեջ: