«Գրինսերվիս պլյուսի» տնօրեն Լաշա Փուրցխվանիձեն և Թբիլիսիի քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության քաղաքային ծառայության ղեկավար Գիգա Գիգաշվիլին լքել են ոստիկանական բաժանմունքը
«Գրինսերվիս պլյուսի» տնօրեն Լաշա Փուրցխվանիձեն և Թբիլիսիի քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության քաղաքային ծառայության ղեկավար Գիգա Գիգաշվիլին լքել են ոստիկանական բաժանմունքը

Վակեի այգում տեղի ունեցած ողբերգական դեպքի առնչությամբ Վակե-Սաբուրթալոյի ոստիկանությունում այս պահի դրությամբ ավարտվել են հարցաքննությունները։

«Գրինսերվիս պլյուսի» տնօրեն Լաշա Փուրցխվանիձեն և Թբիլիսիի քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության քաղաքային ծառայության ղեկավար Գիգա Գիգաշվիլին լքել են ոստիկանական բաժանմունքը։

Հոկտեմբերի 13-ին Վակեի այգում խաղալիս երեխաների գնդակն ընկել է շատրվանի մեջ, այն հանելիս երեք անչափահասներ հոսանքահարվել են։ Նրանցից երկուսը տեղափոխվել են Խեչինաշվիլիի, մեկը՝ Իաշվիլիի կլինիկա։ Անչափահասներից մեկը կլինիկայում մահացել է:

Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է էլեկտրական կամ ջերմային էներգիայի, գազի, նավթի կամ նավթամթերքի օբյեկտում անվտանգության կանոնների խախտմանը։