«Գրինսերվիս պլյուսի» հիմնադիր. Մեզ ձեռնտու է ճշմարտությունը հաստատելը, մոտ երկու ամիս շատրվանն աշխատել է թեստային ռեժիմով, փաստաթղթերը չեն կեղծվել
«Գրինսերվ Պլյուսի» հիմնադիր Կոբա Խարշիլաձեի խոսքով, ընկերության համար կարևոր է ճշմարտությունը հաստատել Վակեի այգում տեղի ունեցածի վերաբերյալ։
Խարշիլաձեի խոսքով՝ ոչ մի փաստաթուղթ չի կեղծվել։
«Մեզ ձեռնտու է հաստատել ճշմարտությունը, թե ինչ է տեղի ունեցել, ինչի պատճառ է դարձել վթարը։ Նախաքննությունը շարունակվում է և կասի իր կարծիքը։ Փաստաթղթերը, իհարկե, կեղծված չեն եղել։ Ով թեթևակի առնչություն ունի այս գործի հետ, կասի, որ դա անհավանական էր։ Ես ուզում եմ, որ ճշմարտությունը հաստատվի։ Մոտ երկու ամիս այս շատրվանն աշխատում է թեստային ռեժիմով, դա կարող եմ ասել»,- ասել է Խարշիլաձեն։
Վրաստանի ՆԳ նախարարությունը հոկտեմբերի 18-ին Վակեի այգում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ինը մարդու է ձերբակալել։