Գրիգորի Կարասինի հետ հանդիպմանը Զուրաբ Աբաշիձեն ընդգծել է Արչիլ Տատունաշվիլու և Գիգա Օթխոզորիայի սպանության փաստերը. Վրաստանի ԱԳՆ
Գրիգորի Կարասինի հետ հանդիպմանը Զուրաբ Աբաշիձեն ընդգծել է Արչիլ Տատունաշվիլու և Գիգա Օթխոզորիայի սպանության փաստերը. Վրաստանի ԱԳՆ

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը տարածել է հայտարարություն՝ Պրահայում, ռուս-վրացական ոչ պաշտոնական երկխոսության շրջանակներում, մայիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի միջև հերթական հանդիպման մասին:

Ինչպես նշված է գերատեսչության հայտարարությունում, Պրահայի հանդիպման օրակարգով հաշվի առնված հարցերի հետ մեկտեղ կողմերը քննարկել են երկու երկրների միջև առևտրա-տնտեսական հարաբերությունները, տրանսպորտային կապերը, որոշ հումանիտար հարցեր: Ասվել է, որ ոլորտներում նկատվում է դրական դինամիկա:

«Չնայած նրան, որ Պրահայի ձևաչափը հաշվի չի առնում Վրաստանի բռնազավթված տարածնքերի հետ կապված հարցերի քննարկում, հանդիպման սկզբում Զուրաբ Աբաշիձեն ընդգծել է Վրաստանի քաղաքացիներ՝ Արչիլ Տատունաշվիլու և Գիգա Օթխոզորիայի սպանության փաստերը: Նշվել է, որ վրացական կողմը կիրառելու է բոլոր լծակները, որպեսզի մեղավորները պատժվեն և այդ տեսանկյունից ոչ ոք չպետք է ունենա վրացական կողմից որևէ զիջման պատրանք»,- հայտարարում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Դրա հետ մեկտեղ, գերատեսչության հայտարարության համաձայն, ընդգծվել է Ժնևի միջազգային բանակցությունների կարևորությունը, որպես Վրաստանի և Ռուսաստանի միջև միակ ձևաչափ՝ կոնֆլիկտի հետ կապված անվտանգության և մարդասիրական հարցերը լուծելու նպատակով: