Գրիգոլ Ռոբաքիձեի համալսարանում տեղի ունեցավ ուսանողական թերթի շնորհանդեսը
«Ալմա Մաթեր»՝ այսպես է կոչվում ուսանողական թերթը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել Գրիգոլ Ռոբաքիձեի համալսարանում։ Թերթում ներկայացված են ուսանողների պատրաստած նյութերը։
Միջոցառման շրջանակներում կազմակերպվել էր նաև ուսանողների կողմից արված լուսանկարների ցուցահանդես։
Ինչպես նշեց Գրիգոլ Ռոբաքիձեի անվան համալսարանի ռեկտոր Մամուկա Թավխելիձեն, այսօր ամփոփվում է ուսանողների գործնական գործունեության արդյունքները լրագրողական ծրագրով։
«Իմ կարծիքով, այս օրը մեծ մոտիվացիա կհանդիսանա մեր ուսանողների համար՝ ավելի զարգացնելու և կատարելագործելու իրենց մասնագիտական կարողությունները։ Այսօրվա միջոցառմանը մասնակցում են փորձառու լրագրողներ, մասնագետներ, սա ուղղակիորեն համապատասխանում է որակավորման շրջանակի պահանջներին։ Զարմանալի արագությամբ է զարգացել մեր համալսարանի լրագրողական ծրագիրը, ներդրվել են բազմաթիվ նոր տեխնոլոգիաներ, թարմացվել են հեռուստառադիո ստուդիաները։ Ասեմ ավելին, մեր ուսանողների պատրաստած հաղորդումները հեռարձակվում են ռադիոյով։ Սա կարևոր է ապագա պրոֆեսիոնալ լրագրողի համար»,- ասաց ռեկտորը։
Լրագրող և հրատարակիչ Գիա Գորգոձեի խոսքով, ուսանողական թերթի հրատարակմամբ շատ լավ աշխատանք է տարվում: