Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Որոշումը կայացրել է դատավոր Արսեն Կալատոզիշվիլին։
Այսօրվա դատական նիստում քննարկումը տեղի է ունեցել փակ ռեժիմով։ Գործընթացին անձամբ մեղադրյալ Գրիգոլ Լիլուաշվիլին չի մասնակցել։
Տեղեկատվության համար նշենք, որ Վրաստանի դատախազությունը ՊԱԾ-ի նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլուն ձերբակալել է երեկ։ Դատախազության տվյալներով՝ Գրիգոլ Լիլուաշվիլուն մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» ենթակետով և 3-րդ մասի «ե» ենթակետով, ինչը ենթադրում է նախնական համաձայնությամբ խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը և որպես պատիժ նախատեսում է ազատազրկում 11-ից 15 տարի ժամկետով։