Գրիգոլ Լիլուաշվիլին հանդիպել է  Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահ Տոյվո Կլաարին
Գրիգոլ Լիլուաշվիլին հանդիպել է Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահ Տոյվո Կլաարին

Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ և Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահ Տոյվո Կլաարին:

Ըստ ՊԱԾ-ի, կողմերը քննարկել են բռնազավթված շրջաններում անօրինական կերպով ձերբակալված Վրաստանի քաղաքացիների անվերապահ ազատման հարցը:

Կողմերը քննարկել են իրավիճակը բռնազավթված տարածքներում և օկուպացիոն գծի երկայնքով, ինչպես նաև անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները:Հանդիպման ընթացքում քննարկվել է օկուպացված տարածքներում մարդասիրական իրավիճակը, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակի համատեքստում:

Գրիգոլ Լիլուաշվիլին շեշտել է Եվրամիության դիտորդական առաքելության (EUMM) հատուկ դերը և մանդատին համապատասխան, բռնազավթված տարածքներում նրա անսահմանափակ մատչելիության հրատապ անհրաժեշտությունը:

Հանդիպման մասնակիցները խոսել են առկա բանակցային ձևաչափերի, մասնավորապես՝ Ժնևի միջազգային բանակցությունների և միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմի ներուժի արդյունավետ օգտագործման և ամրապնդման անհրաժեշտության մասին: