Պետական անվտանգության ծառայության ղեկավար, Գրիգոլ Լիլուաշվիլին հանդիպել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան, Մարկ Քլեյթոնի հետ: Տեղեկատվությունը տարածում է ՊԱԾ-ի մամուլի ծառայությունը:
Կողմերը քննարկել են տարածաշրջանում անվտանգության միջավայրը: Գրիգոլ Լիլուաշվիլին բրիտանացի դիվանագետին տեղեկացրել է բռնազավթված տարածաշրջաններում և բռնազավթված գծի երկայնքով գոյություն ունեցող իրավիճակի մասին:
ՊԱԾ-ի փոխանցմամբ, հանդիպման մասնակիցները քննարկել են կիբերանվտանգությանն առնչվող հարցեր և այս ուղղությամբ մարտահրավերները: Կողմերը խոսել են նաև կիբերանվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման հեռանկարների մասին: Գրիգոլ Լիլուաշվիլին ընդգծեց Մեծ Բրիտանիայի և Վրաստանի արդյունավետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնեց Մարկ Քլեյթոնին արդյունավետ համագործակցության համար: