Գրիգոլ Լիլուաշվիլին հանդիպել է Հայաստանի դեսպանին
Գրիգոլ Լիլուաշվիլին հանդիպել է Հայաստանի դեսպանին

Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին հանդիպում է ունեցել Վրաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանի հետ։

Կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև անվտանգության ոլորտում համագործակցության հարցերը և հետագա անելիքները։

Գրիգոլ Լիլուաշվիլին և Աշոտ Սմբատյանը քննարկել են երկու երկրների առջև ծառացած մարտահրավերները և ընդգծել Վրաստանի և Հայաստանի Հանրապետության անվտանգության ծառայությունների միջև համագործակցության կարևորությունը։