Գրիգոլ Լիլուաշվիլին հանդիպել է Անձնական տվյալների պաշտպանության ծառայության ղեկավարի հետ
Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին հանդիպում է ունեցել Անձնական տվյալների պաշտպանության ծառայության ղեկավար Լելա Ջանաշվիլիի հետ։
Ինչպես հայտնում է ՊԱԾ-ի մամուլի ծառայությունը, Գրիգոլ Լիլուաշվիլին և Լելա Ջանաշվիլին քննարկել են «Տեղեկատվական անվտանգության մասին» Վրաստանի օրենքով նախատեսված միջոցառումները, որոնց շրջանակներում Անձնական տվյալների պաշտպանության ծառայությունը անցկացնում է խորհրդատվություն և համագործակցում Օպերատիվ տեխնիկական գործակալության հետ։
Հանդիպմանը կարևորվել է Անձնական տվյալների պաշտպանության ծառայության դերը գաղտնի քննչական գործողությունների մոնիտորինգի և գերատեսչությունների միջև համակարգման մեխանիզմների գործարկման գործում: Պետական անվտանգության ծառայությունը պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցել Անձնական տվյալների պաշտպանության ծառայության հետ։