Գրիգոլ Լիլուաշվիլի. Քութաիսիում հատուկ գործողությունն անցկացվել է բոլոր ուժային կառույցների կողմից պրոֆեսիոնալ կերպով
Պետանվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի խոսքով՝ երեկ Քութաիսիում տեղի ունեցած հատուկ գործողությունն անցկացվել է պրոֆեսիոնալ մակարդակով ՆԳՆ-ի և բոլոր ուժային կառույցների կողմից։
Նրա խոսքով, բանկի վրա հարձակվողի ինքնությունը պարզվել է երեկ, և այլ մանրամասների մասին չի կարող խոսել։
Ինչպես նշել է Գրիգոլ Լիլուաշվիլին, գործը հետաքննության իրավասությունն է։
«Երեկվա հատուկ գործողությունը գերազանց, պրոֆեսիոնալ կերպով անցկացվել է ՆԳՆ-ի և բոլոր ուժային կառույցների կողմից։ Անշուշտ, անձը բացահայտվել է, երեկ հայտնի է դարձել նրա անունն ու ազգանունը։ Մնացած մանրամասները չեմ կարող ասել: Քանի որ դա հետաքննության իրավասությունն է, նրանք կհետաքննեն և ձեզ կզեկուցեն ամեն ինչ»,- ասել է Գրիգոլ Լիլուաշվիլին։
Զինված անձը երեկ ներխուժել է Քութայիսիի Ռուսթավելի փողոցում գտնվող «Վրաստանի բանկի» մասնաճյուղ։ ՆԳՆ-ի տեղեկություններով՝ հարձակվողը մեծ գումար ստանալու համար պատանդ է վերցրել 14 մարդու։ ՆԳՆ-ն աստիճանաբար ազատ է արձակել բոլոր պատանդներին, որից հետո իրավապահները տեղում ձերբակալել են հարձակվողին որպես կասկածյալ։ Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։