Գրիգոլ Գիորգաձե. Շատ պարզ է, թե ինչ է ուզում Ռուսաստանը մեզանից, մենք գտնվում ենք օկուպացիայի պայմաններում, ակտիվ համագործակցություն ունենք գործընկեր պետությունների հետ՝ տեղեկատվություն ունենալու համար
Վրաստանի պաշտպանության փոխնախարար Գրիգոլ Գիորգաձեի խոսքով՝ ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի հարաբերությունների ինտենսիվությունը մեծանում է։
«Եթե անցյալ տարի, օրինակ, անցկացվել է 15 միջազգային վարժանք, ապա այս տարի նախատեսվում է 25 միջազգային վարժանք։ Նախատեսվում են նաև տարբեր միջոցառումներ, որոնք կնպաստեն մեր պաշտպանական ուժերի մարտունակության, մարտական պատրաստվածության բարձրացմանը։ Սա կշարունակվի ապագայում։ Շատ պարզ է, թե ինչ է ուզում Ռուսաստանը մեզանից: Մենք գտնվում ենք օկուպացիայի պայմաններում, և վտանգներ կան ամեն օր։ Մենք ակտիվորեն համագործակցում ենք գործընկեր երկրների և Դաշինքի հետ՝ տեղեկատվություն ունենալու, վերլուծելու, թե ինչ է անհրաժեշտ անել սպառնալիքներից խուսափելու և զսպելու համար», – ասել է Գրիգոլ Գիորգաձեն։
Նրա խոսքով, անվտանգության բանալին սերտ համագործակցությունն է Դաշինքի և գործընկեր երկրների հետ, որը ներառում է Պաշտպանության ուժերի մարտունակության բարձրացումը։
«Այս վարժանքներն ու քաղաքական երկխոսությունը մեր անվտանգության երաշխիքն են։ Իշխանության կողմից ամեն ինչ արվում է նպատակին հասնելու համար, որը երկրի անվտանգությունն է և ՆԱՏՕ-ին ինտեգրվելը»,- հավելել է Վրաստանի պաշտպանության փոխնախարար Գրիգոլ Գիորգաձեն։