Գրիգոլ Գիորգաձե – «Պաշտպանության օրենսգիրք» նախագիծը ենթադրում է պաշտպանունակության հզորացում և սոցիալական երաշխիքների ստեղծում զինվորականների համար
«Պաշտպանության օրենսգրքի» նախագիծը ենթադրում է պաշտպանունակության հզորացում և սոցիալական երաշխիքների ստեղծում զինվորականների համար »,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի պաշտպանության փոխնախարար Գրիգոլ Գիորգաձեն՝ նախքան խորհրդարանում «Պաշտպանության օրենսգիրքը» քննարկեումը:
Նրա խոսքով, նշված օրենսդրական ակտի ընդունումը կբերի պաշտպանության ուժերի հետագա զարգացմանն ու առաջընթացին։
«Շատ կարևոր է ավարտին հասցնել «Պաշտպանության օրենսգիրք» նախագծի քննարկումները, քանի որ այս օրենսգրքի ընդունումը կարևորագույն նշանակություն ունի և ազգային շահերից է բխում, քանի որ այն ծառայում է պաշտպանական կարողությունների ամրապնդմանը, սոցիալական երաշխիքների հաստատմանը և կատարելագործմանը :Այս ամենը բխում է ազգային շահերից, և, հետևաբար, շատ կարևոր է ընդունել այս օրենսդրական ակտը, որը հանգեցնում է մեր պաշտպանական ուժերի էլ ավելի զարգացմանն ու առաջընթացին, քանի որ բոլոր բարեփոխումները և իրականացվող և ծրագրված առաջընթացը պահանջում են համապատասխան իրավական հիմքեր»-ասել է Գրիգոլ Գիորգաձեն։