Գրենլանդիայում ԱՄՆ-ի կողմից հետախուզական տվյալների հավաքագրման վերաբերյալ տեղեկատվության հրապարակումից հետո Դանիայի արտգործնախարարություն է հրավիրվել ԱՄՆ դեսպանը
Գրենլանդիայում ԱՄՆ-ի կողմից հետախուզական տվյալների հավաքագրման վերաբերյալ տեղեկության հրապարակումից հետո Դանիայի արտգործնախարարությունում հրավիրվել է ԱՄՆ դեսպանը։ Այս մասին հայտնում է «Եվրոնյուզ»-ը։
Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոքե Ռասմուսենը «The Wall Street Journal»-ի կողմից հրապարակված տվյալները մտահոգիչ է որակել՝ ընդգծելով, որ դաշնակիցները չպետք է զբաղվեն միմյանց դեմ լրտեսական գործունեությամբ։
Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ Վաշինգտոնն ակտիվացրել է հետախուզական գործունեությունը Գրենլանդիայում։ Ըստ հաղորդումների՝ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի ենթակայության տակ գտնվող մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ ուղերձ են փոխանցել ԱՄՆ հետախուզական գործակալությունների ղեկավարներին՝ հանձնարարելով ուսումնասիրել Գրենլանդիայի անկախության շարժումը և Դանիայի տարածքում ԱՄՆ ռեսուրսների օգտագործման վերաբերյալ տրամադրությունները։