Գրենլանդիայի խորհրդարանական ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացել է ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը

11:19, 12.03.2025

Գրենլանդիայի խորհրդարանական ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացել է ընդդիմադիր «Դեմոկրատական» կուսակցությունը (Demokraatit), որը հավաքել է 29.9% աջակցություն։

2021 թվականից ի վեր կուսակցության աջակցությունը աճել է 9.1%-ով, և այն կողմնակից է Գրենլանդիայի աստիճանական բաժանմանը Դանիայից։

Երկրորդ տեղը 24.5%-ով զբաղեցրել է ընդդիմադիր «Նալերաք» կուսակցությունը, որը կողմ է Գրենլանդիայի արագ անկախացմանը։

«Ժողովուրդը փոփոխություններ է ցանկանում։ Մենք ցանկանում ենք ավելի շատ բիզնես, ֆինանսական կայունություն և բարօրություն։ Մենք չենք ուզում անկախություն անմիջապես վաղը, մենք ուզում ենք դրան լավ հիմք», – հայտարարել է «Դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը։

Քվեների 36%-ը ստացել է իշխող «Inuit Ataqatigiit» կուսակցության և «Siumut» կուսակցության կոալիցիան։

«Մենք հարգում ենք ընտրությունների արդյունքները», – գրել է Գրենլանդիայի վարչապետ Մուտե Էգեդեն սոցիալական ցանցերում և նշել, որ կդիտի ցանկացած առաջարկ կոալիցիա կազմելու վերաբերյալ։

Գրենլանդիայի խորհրդարանական ընտրությունները կայացել են մարտի 11-ին։

Ընտրություններին մասնակցել է հինգ կուսակցություն։

Նմանատիպ