Գրենլանդիայի վարչապետ. Գրենլանդիան պատկանում է գրենլանդացիներին, մենք ամերիկացիներ կամ դանիացիներ չենք, քանի որ մենք գրենլանդացիներ ենք

16:20, 05.03.2025

Գրենլանդիան պատկանում է գրենլանդացիներին։ Մենք ամերիկացիներ կամ դանիացիներ չենք, քանի որ գրենլանդացիներ ենք,- այսպես է արձագանքում Գրենլանդիայի վարչապետ Մութ Էգեդեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությանը, ըստ որի՝ «Այսպես թե այնպես, ԱՄՆ-ն կստանա Գրենլանդիան»։

Գրենլանդիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ ամերիկացիներն ու նրանց ղեկավարները պետք է հասկանան, որ Գրենլանդիան չի կարելի գնել կամ անտեսել։

«Երկրի ապագան մենք ենք որոշում մեր երկրում». Գրենլանդիան մերն է։ Մենք չենք ուզում լինել ոչ ամերիկացի, ոչ դանիացի, մենք կալաալիցի ենք։ Ամերիկացիներն ու նրանց առաջնորդը պետք է սա հասկանան: «Գրենլանդիան չի վաճառվում, և անհնար է պարզապես վերցնել այն»,- գրել է Մութ Էգեդեն սոցցանցում։

Նմանատիպ