Գրեմիսխևի գյուղի մոտ բռնազավթիչ ռեժիմի կողմից ձերբակալված Վրաստանի երկու քաղաքացիներն ազատության մեջ են
Դուշեթիի մունիցիպալիտետի Գրեմիսխևի գյուղի մոտ ռուսական օկուպացիոն ուժերի կողմից ապօրինաբար ձերբակալված Վրաստանի երկու քաղաքացիներն ազատության մեջ են և ներկայումս գտնվում են կենտրոնական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքում։
Այս մասին տեղեկություն է տարածում Պետական անվտանգության ծառայությունը։
Նշված անձանց ապօրինի բերման ենթարկելու պահից ակտիվորեն կիրառվել են ինչպես «թեժ գիծը», այնպես էլ կենտրոնական իշխանության ձեռքում գտնվող մնացած բոլոր մեխանիզմները՝ նրանց անվերապահ ազատ արձակումն ապահովելու համար։ Տեղեկատվությունը մշտապես տրամադրվել է Ժնևի միջազգային քննարկումների համանախագահներին և միջազգային գործընկերներին։ Ռուսական օկուպացիոն ուժերը լիովին պատասխանատվություն են կրում օկուպացված տարածքներում և օկուպացիոն գծի երկայնքով իրականացված ավերիչ գործողությունների համար», – ասվում է հայտարարության մեջ։
Ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները երեկ Գրեմիսխևի գյուղի մոտ ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացու։