Գոյություն ունեն բոլոր ռեսուրսները, որ Դավիթ Գարեջիի հարցով բանակցությունները Ադրբեջանի հետ ավարտվեն արդյունավետ. Իրակլի Կոբախիձե

12:36, 28.05.2019

Ադրբեջանը մեր բարեկամ երկիրն է, ելնելով այստեղից գոյություն ունի բոլոր տեսակի ռեսուրս, որպեսզի այս հարցը ստանա ճիշտ լուծում,-այս մասին Վրաստանի խորհրդարանի նախագահ, Իրակլի Կոբախիձեն հայտարարել է լրագրողների հետ զրույցի ժախմանակ, մեկնաբանելով Դավիթ Գարեջիի հարցը:

Ինչպես նշել է Իրակլի Կոբախիձեն, իրավապահների խնդիրն է, որ տեղում որևէ տիպի սադրանք տեղի չունենա և պաշտպանված լինի կարգ ու կանոնը:

«Գլխավորն այն է, որ այս հարցին մոտենանք հանգիստ: Բոլոր հարցերը անհրաժեշտ է լուծել բանակցությունների ճանապարհով: Մենք գործ ունենք մեզ բարեկամ երկրի հետ: Ադրբեջանը մեր բարեկամ երկիրն է, ելնելով այստեղից գոյություն ունի բոլոր տեսակի ռեսուրս, որպեսզի այս հարցը ստանա ճիշտ լուծում: Այս պահին պետք է սպասենք պաշտոնական ձևաչափով բանակցությունների ավարտին»,-ասել է Կոբախիձեն:

Հարցին, թե ինչ դեր ունի այս գործողություններում նախագահը, Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանի նախագահը զրուցել է սահմանագծման աշխատանքների անհրաժեշտության մասին և դա շատ կարևոր է:

Նմանատիպ