Գոյություն ունեցող տեղեկությունների համաձայն՝ ԵՄ պատժամիջոցների ցուցակից հանվել են Ռուսաստանի չորս քաղաքացիներ
«Գարդիանի» տեղեկություններով՝ ԵՄ պատժամիջոցների ցուցակից հանվել են Ռուսաստանի չորս քաղաքացիներ։
Մասնավորապես՝ գործարար Ալիշեր Ուսմանովի քույրը՝ Գուլբանոր Իսմայիլովան, գործարար Վյաչեսլավ Մոշե Կանտորը, Ռուսաստանի սպորտի նախարար Միխայիլ Դեգտյարևը և գործարար Վլադիմիր Ռաշևսկին։
Նշենք, որ այսօր հայտնի դարձավ, որ ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման շուրջ։
Տարբեր արտասահմանյան լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, գրել են, որ Հունգարիայի վետոյի սպառնալիքի պատճառով պատժամիջոցների ցուցակից հանվել են չորս անձինք, ինչպես նաև երեք այլ անձինք, որոնք վերջերս մահացել են, սակայն նրանց ինքնությունը չի հստակեցվել։