Գոյություն ունեցող լրատվությամբ, Զեմո Փոնիճալայում պայթյունի վայրում փրկարարները փնտրում են երկու մարդու
Զեմո Փոնիճալայում, որտեղ բնակելի շենքերից մեկում տեղի է ունեցել պայթյուն, փրկարարները փնտրում են երկու մարդու, այս մասին դեպքի վայրից փոխանցում է առաջին ալիքի լրագրողը:
Պաշտոնական մեկնաբանություն այդ հարցով դեռ.ս չի արվել: Այս պահին գոյություն ունեցող լրատվությամբ, պայթյունը տեղի է ունեցել բնական գազի կուտակման պատճառով:
Բացի այդ, պատահարի հետևանքով տուժած երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Այրվածքների կենտրոնի ղեկավար Գուգա Քաշիբաձեի հայտարարությամբ, տուժածների վիճակը ծանր է:
Թբիլիսիում, Զեմո Փոնիճալայում պայթյունը տեղի է ունեցել այսօր: Գոյություն ունեցող լրատվությամբ, պայթյունի հետևանքով փլուզվել են բնակելի շենքի 3-րդ և 4-րդ հարկերը:
Հեղինակ -
Edgar Barsegyan