Գոստոմելի ռազմական վարչակազմի ղեկավարն ասում է, որ քաղաքի 400 բնակիչ անհետ կորել է
Ռուսական ուժերի օկուպացիայի 35 օրվա ընթացքում Գոստոմելում անհետացել է 400 մարդ։ Տեղեկությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հենվելով Գոստոմելի ռազմական վարչակազմի ղեկավար Տարա Դումենկոյի վրա։
«Մենք գիտենք, որ մարդիկ սպանվել են, բայց դեռ չենք կարողանում գտնել նրանց։ Երբ կապ է եղել, ականատեսները կարողացել են տեղեկատվություն տրամադրել։
Գոստոմելի ուղղությամբ ճանապարհին գնդակահարված մեքենաներ են եղել, որոնցում եղել են դիակներ, այդ թվում՝ երեխաների: Բայց այդ մարմիններն անհետացել են»,- ասել է Տարաս Դումենկոն։