Գործող աշխատանքների պատճառով, Հերոսների հրապարակում և «Լագունա Վերե»-ի հարակից տարածքում ավտոմոբիլային երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

16:55, 15.03.2025

Հերոսների հրապարակում և «Լագունա Վերե»-ի հարակից տարածքում ընթացող վերականգնողական աշխատանքների պատճառով, մարտի 16-ից մինչև մարտի 19-ը, գիշերային ժամերին, ճանապարհի տարբեր հատվածներում ավտոմոբիլային երթևեկությունը լիովին կսահմանափակվի։ Այս մասին տեղեկացնում է Թբիլիսիի քաղաքապետարանը։

Քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն, այս տարածքում երթևեկող N534 միկրոավտոբուսը Վարազիսխևիի միջոցով կմիացվի Ռուսթավելու պողոտային և կշարունակի ուղևորների սպասարկումը Բարաթաշվիլիի փողոցով։

Մարտի 16-ի 00:00-ից մինչև 08:00-ն, ավտոմոբիլային երթևեկությունը լիովին կսահմանափակվի Քուռ գետի աջ ափից Հերոսների հրապարակի էստակադայի մուտքի թեքահարթակում։ Նույնպես կսահմանափակվի Քուռ գետի աջ ափից Մերաբ Կոստավայի փողոցի ուղղությամբ երթևեկող թունելի և Քուռ գետի աջ ափից Թամար Մեփեի պողոտայի ուղղությամբ երթևեկությունը։

Մարտի 17-ի 00:00-ից մինչև 08:00-ն, ավտոմոբիլային երթևեկությունը լիովին կսահմանափակվի Մերաբ Կոստավայի փողոցում գտնվող Հանրային հեռարձակողի մոտ, Քուռ գետի աջ ափի ուղղությամբ երթևեկող թունելում։ Ավտոմեքենաները աջ ափի ուղղությամբ կկարողանան շարժվել Հերոսների հրապարակի միջոցով։

Մարտի 18-ի 00:00-ից մինչև 08:00-ն, ավտոմոբիլային երթևեկությունը լիովին կսահմանափակվի Կենդանաբանական այգու հարակից տարածքից Քուռ գետի աջ ափի ուղղությամբ երթևեկող հատվածում։ Քուռ գետի աջ ափի ուղղությամբ երթևեկող ավտոմեքենաները կկարողանան անցնել Հանրային հեռարձակողի մոտ գտնվող թունելի միջոցով։

Մարտի 19-ի 00:00-ից մինչև 08:00-ն, ավտոմոբիլային երթևեկությունը լիովին կսահմանափակվի Հերոսների հրապարակից և Թբիլիսիի պետական համերգասրահի կողմից, Մերաբ Կոստավայի փողոցի միջոցով Վարազիսխևիի ուղղությամբ երթևեկող հատվածում։

Ինչ վերաբերում է հանրային տրանսպորտին, այս տարածքում երթևեկող N534 միկրոավտոբուսը Վարազիսխևիի միջոցով կմիացվի Ռուսթավելու պողոտային և կշարունակի ուղևորների սպասարկումը Բարաթաշվիլիի փողոցով։ Թբիլիսիի քաղաքապետարանը ներողություն է խնդրում ստեղծված անհարմարության համար։

Նմանատիպ