Գործնականում Իրակլի Կոբախիձեն վերջնագիր է ներկայացրել Եվրամիությանը, նման հռետորաբանությամբ նրանք ավելի են հեռանում Վրաստանի հետ կապված Եվրամիության որոշումից. Խեան Բեժաշվիլի
Գործնականում Իրակլի Կոբախիձեն վերջնագիր է ներկայացրել Եվրամիությանը, նման հռետորաբանությամբ նրանք ավելի են հեռանում Վրաստանի հետ կապված Եվրամիության որոշումից. Խեան Բեժաշվիլի

Գործնականում Իրակլի Կոբախիձեն վերջնագիր է ներկայացրել Եվրամիությանը՝ եթե Եվրամիությունը Վրաստանին տա թեկնածուի կարգավիճակ, ապա այս դեպքում նրանք բարի կամք կդրսևորեն և ընտրական շեմը կիջեցնեն մինչև 2 տոկոս,- այս մասին հայտարարել է «Ազգային շարժում» կուսակցության անդամ Լևան Բեժաշվիլին։

«Սա աբսուրդ է, քանի որ մենք այն վիճակում չենք, որ լրացուցիչ պահանջներ ներկայացնենք Եվրամիությանը։ Նման հռետորաբանությամբ և հայտարարություններով նրանք ավելի են հեռանում Վրաստանի հետ կապված Եվրամիության որոշումից և նպաստում են երկրում ռուսական նարատիվի շարունակությանը։ Նրանք ցույց են տալիս, որ իրենց համար գլխավորը ոչ թե թեկնածուի կարգավիճակ ստանալն է, այլ Վրաստանի և Եվրամիության հարաբերությունները հնարավորինս սրելը։ Նրանք պատրաստվում են կրկին խոսել Եվրամիության հետ վերջնագրի լեզվով»,- ասել է Լևան Բեժաշվիլին։

«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն այսօր ասել է, որ դեկտեմբերին Եվրամիության կողմից Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելուց ոչ ուշ, քան մեկ ամիս անց, Վրաստանի խորհրդարանը բոլոր երեք ընթերցումներով կընդունի սահմանադրական օրենքը, ըստ որի՝ 2024թ. և հաջորդող խորհրդարանական ընտրությունները կանցկացվի լրիվ համամասնական ընտրակարգով և 2 տոկոս ընտրական շեմով։