Գործարքը կայացել է – Բարթիշվիլին կմեկնի Անգլիա և պայմանագիր կկնքի «Արսենալի» հետ #1TVSPORT
Անգլիական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը Վրաստանում նույնպես հաստատվեց. Անդրիա Բարթիշվիլին կարիերան կշարունակի Լոնդոնի «Արսենալում», – տեղեկատվությունը տարածում է Geo Team-ը:
Թբիլիսիի «Իբերիայի» 17-ամյա հարձակվողը սեպտեմբերի 1-ին բուժզննում անցնելու համար կմեկնի Լոնդոն և «Արսենալի» հիմնական թիմի հետ 5-ամյա պայմանագիր կկնքի:
Ֆուտբոլային պորտալը նշում է նաև գործարքի գումարը. անգլիական ահանդը տաղանդավոր վրացի հարձակվողի տրանսֆերի համար կվճարի 4,5 միլիոն:
Սակայն Անդրիա Բարթիշվիլին դեռ չի կարող միանալ «Արսենալին» – պետք է սպասի մինչև 2027 թվականի ամառը, մինչև դառնա 18 տարեկան: Այս տեղեկատվությունը վրացական աղբյուրին հղումով տարածել է նաև Ֆաբրիցիո Ռոմանոն: