Գործադուլ անող հանքափորներից «GM Technic» ծառայության աշխատակիցները երկուշաբթի կվերադառնան աշխատանքի
Գործադուլ անող հանքափորներից «GM Technic» ծառայության աշխատակիցները երկուշաբթի կվերադառնան աշխատանքի: Տեղեկատվությունը տարածում է «Ջորջիան մանգանը»:
Ըստ «Ջորջիան մանգանի», մյուս գործադուլ անողների հետ բանակցությունները շարունակվում են:
«Ընկերությունը հույս ունի, որ կողմերի միջև համաձայնություն ձեռք կբերվի: «Ջորջիան մանգան» ՍՊԸ-ն 2021 թվականի մայիսի 1-ից կշարունակի աշխատանքը աշխատակիցների հետ նոր պայմանագրով: Պայմանագրի պայմանները ներառում են՝ աշխատողների ամսական աշխատավարձի 250 լարիով բարձրացում, տարեկան արձակուրդային պարգևավճար` 250 լարի չափով, նոր պայմանագրով աշխատողի աշխատավարձի բարձրացում՝ տարեկան 3 250 լարի: Բացի այդ, մայիս ամսից վարձատրությանը կավելանա ինդեքսավորումը, որը նախատեսում է սակագնի 5,2 տոկոս բարձրացում:
Այս պայմաններում «Ջորջիան մանգան» ՍՊԸ-ն և դրան հարակից ընկերությունները պատրաստ են ապրիլի 26-ից նոր պայմանագիր կնքել աշխատողների հետ, որն ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից: Համաճարակի և տնտեսական ճգնաժամի պայմաններում ընկերությունը գործում է բարձր սոցիալական պատասխանատվությամբ երկրի և իր աշխատակիցների առջև: Ցանկանում է պահպանել աշխատատեղերը և չդադարեցնել արտադրական գործընթացը: Ինչն իր հերթին զգալի հարված կհասցնի երկրի տնտեսությանը: Այս առաջարկը ներկայիս պայմաններում առավելագույնն էր ընկերության կողմից», – ասված է հայտարարության մեջ: