Գործադուլ անող հանքափորները Ճիաթուրայից կտեղափոխվեն մայրաքաղաք և իրենց բողոքի ակցիան կշարունակեն խորհրդարանի շենքի մոտ
Գործադուլ անող հանքափորները Ճիաթուրայից կտեղափոխվեն մայրաքաղաք և իրենց բողոքի ակցիան կշարունակեն խորհրդարանի շենքի մոտ։ Ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ մոտ 50 հանքափորներ հացադուլ են սկսելու օրենսդիր մարմնի դիմաց։
«Մեզ համար անընդունելի ու նվաստացուցիչ է ընկերության կողմից աշխատավարձը հինգ տոկոսով բարձրացնելու մասին հայտարարությունը։ Դրա համար մենք դիմում ենք բողոքի այս ձևին»,- ասաց հանրահավաքի մասնակիցներից մեկը։
Տեղեկության համար՝ «Ջորջիան Մանգանեզը» հայտարարեց, որ ընկերությունը որոշել է վերադառնալ հին աշխատանքային գրաֆիկին, հինգ տոկոսով բարձրացնել աշխատավարձերը, աուդիտ անցկացնել և ստեղծել համատեղ հանձնաժողով։