Գորիում ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ենթադրյալ դեպքի առթիվ դատախազությունը հետաքննություն է սկսել
Դատախազությունը հետաքննություն է սկսել Գորիում ոստիկանության աշխատակիցների կողմից լիազորությունների ենթադրյալ չարաշահման դեպքի վերաբերյալ։ Այս մասին ասվում է Վրաստանի դատախազության հայտարարության մեջ։
Ըստ դատախազության՝ այս փուլում ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ։
«Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել Գորիում ոստիկանության աշխատակիցների կողմից լիազորությունների ենթադրյալ չարաշահման դեպքի վերաբերյալ՝ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի երրորդ մասի «բ» ենթակետով։ Այս փուլում ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ։ Հետաքննության արդյունքների մասին հանրությանը կտեղեկացնենք հնարավորինս շուտ», – ասվում է Վրաստանի դատախազության հայտարարության մեջ։
Այսօր հրապարակվել է տեսանյութ, որի համաձայն՝ Գորիի այսպես կոչված Կոմբինատի բնակավայրում Շիդա Քարթլիի ոստիկանության աշխատակիցները ձերբակալության ժամանակ ֆիզիկական բռնության են ենթարկել երկու անձի։ Հաղորդվել է նաև, որ ձերբակալվածներից մեկը սառը զենք է ունեցել։