Գորիում, ընտանիքի անդամի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով ոստիկանները ձերբակալել են մեկ անձի
ՆԳ նախարարության Շիդա Քարթլիի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները թեժ հետքերով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում բերման են ենթարկել 1940 թվականին ծնված Կ.Մ.-ին։ Ծանրացուցիչ հանգամանքներում կանխամտածված սպանության փորձ կատարելու մեղադրանքով ձերբակալվել է ընտանիքի անդամը։ Այս մասին տեղեկություն է տարածում ՆԳ նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Գորիում գտնվող իր տանը, սառը զենքի գործադրմամբ, առերեսման ժամանակ բազմաթիվ վնասվածքներ է հասցրել որդուն, 1975 թվականին ծնված Գ.Մ.-ին։ Վիրավորը գտնվում է կլինիկայում։
«Ոստիկանները առգրավել են հանցագործության զենքը՝ դանակը որպես ապացույց։ Հետաքննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 11-10-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետով, ընտանիքի անդամի նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում կանխամտածված սպանության փորձի փաստով։ Հանցագործությունը նախատեսում է ազատազրկում՝ 13-ից 17 տարի ժամկետով»,- ասվում է ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ։