Գորիում «Ազգային շարժման» գրասենյակը վնասելու մեղադրանքով ձերբակալվել է մեկ անձ
Ոստիկանությունն ուրիշի իրը վնասելու մեղադրանքով Գորիում ձերբակալել է մեկ անձի: Գործը վերաբերում է Գորիում «Ազգային շարժման» գրասենյակը վնասելուն:
«Ներքին գործերի նախարարության Շիդա Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի Գորիի շրջանային վարչության աշխատակիցներն անցկացված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններին արդյունքում, ուրիշի իրը վնասելու փաստով, Գորիում, տաք հետքով ձերբակալել են 1969 թվականին ծնված Դ.Շ.-ին: Հանցանքը նկատի ունի 1-ից 3 տարվա ազատազրկում:
Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը քարեր է նետել Գորի Դ.Գարսևանիշվիլու փողոցում գտնվող «Ազգային շարժման» գրասենյակի ապակիների ուղղությամբ և վնասել դրանք, նա գրասենյակից դուրս է բերել նաև հեռուստացույցը, համակարգչի էկրանը և վնասել»,- հայտարարում են ՆԳՆ-ում: