Գորիում, 9-ամյա աղջկա սպանության գործով ձերբակալվածին հավանաբար այսօր կներկայացնեն մեղադրանք
Գորիում 9-ամյա աղջնակի սպանության գործով ձերբակալված Ի.Ն.-ին ժամանակավոր մեկուսարանում հավանաբար այսօր կներկայացնեն մեղադրանք:
Ձերբակալված անձը տեղափոխված է Թբիլիսի: Մեղադրյալը օգտվում է պարտադիր պաշտպանության իրավունքից և ունի հանրային փաստաբան: Ինչպես հայտարարում է Ի.Ն.-ի փաստաբան Մայա Գրիգոլաշվիլին, նա իրեն մեղավոր չի ճանաչում և օգտվում է օրենքով շնորհված լռության իրավունքից: Մայա Գրիգոլաշվիլու խոսքով, մեղադրյալը մասնակցել է մի քանի քննչական գործողությունների, սակայն այդ մասին չի խոսել փաստաբանի հետ:
9 տարի առաջ Ն.Բ.-ին, որին ընտանիքը փնտրում էր հոկտեմբերի 25-ի օրվա երկրորդ կեսից, նույն օրը Լիախվի գետի ափին հայտնաբերել են մահացած:
Տեղի ունեցածի առնչությամբ, ներքին գործերի նախարարության հատուկ քննչական խումբը և Շիդա Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները համատեղ անցկացված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում 34-ամյա Ի.Ն.-ին, ծանրացնող հանգամանքներում գործած կանխամտածված սպանության մեղադրանքով Գորիում ձերբակալել են տաք հետքով: Գոյություն ունեցող տեղեկությամբ, մեղադրյալ անձը աշխատում էր տներից մեկի շինարարության վրա: ՆԳՆ-ի տեղեկությամբ, օպերատիվ միջոցառումների արդյունքում, ինչպես նաև այն երթուղին պարզելու հիման վրա, որով երեխան պարբերաբար տեղաշարժվում էր, ուսումնասիրել են մի քանի բնակարան, որոնցից մեկում հայտնաբերել են կասկածելի հետք: Հենց այդ տանը ձերբակալել են սպանության մեջ մեղադրվող տղամարդուն:
Հետաքննությունն ընթանում է դիտավորյալ կերպով անչափահասի նկատմամբ ծանրացնող հանգամանքներում գործած կանխամտածված սպանության փաստով, Վրաստանի ՔՕ-ի 109-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետով:
ՆԳՆ-ի տեղեկությամբ, Ի.Ն.-ն նախկին դատապարտյալ է: Փաստաբան Մամուկա Նոզաձեն տարածել է տեղեկություն, որ Ի.Ն.-ն նախկինում մեղադրվում էր դրամաշորթության մեջ: Նրա հայտարարությամբ, խոսքը 2004 թվականին փաստաբան Իզո Ռազմաձեի 11-ամյա քրոջ զավակի առևանգման մասին է: Առևանգված երեխան մինչ այժմ համարվում է անհետ կորած: Գործի առնչությամբ Ի.Ն.-ն մեղադրվում էր դրամաշորթության և ազատության անօրեն խափանման մեջ, սակայն դատարանը նրան մեղավոր է ճանաչել միայն դրամաշորթության մեջ: