Գորիի թունելում Սենակի-Թբիլիսի ուղղությամբ տեղաշարժը սահմանափակվելու է մինչև դեկտեմբերի 13-ի ժամը 18:00-ն
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտի տեղեկությամբ, միջազգային նշանակության Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոմոբիլային ճանապարհի՝ 88-րդ կիլոմետրում գտնվող Գորիի ճանապարհային թունելում, դեկտեմբերի 13-ին, ժամը 11:00-15:00-ն օդափոխման համակարգի վերանորոգման աշխատանքներն ամբողջությամբ չեն կատարվել, ինչի պատճառով աշխատանքները հետաձգվել են մինչև ժամը 18:00-ն, այս ընթացքում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը Սենակի-Թբիլիսի թունելի ուղղությամբ:
Երթևեկությունը կիրականացվի ներքին նշանակության Գորիի թունելի շրջանցող ճանապարհով:
Նշված ռեժիմով տեղաշարժը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համաձայնեցմամբ: