«Գորիի ավտոմայրուղու թունելում երթևեկությունը վերականգնվել է»,- այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտը։
«Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե միջազգային ավտոճանապարհի 88-րդ կմ-ում գտնվող Գորիի ճանապարհային թունելում աշխատանքներն ավարտվել են, թունելով վերականգնվել է երթևեկությունը»,- նշվում է ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության մեջ։