Գորիի թունելում երթևեկության սահմանափակումներ կսահմանվեն
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տվյալներով՝ միջազգային նշանակության Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոմայրուղու 88-րդ կմ-ում գտնվող Գորիի թունելում պլանային կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու համար, 2025 թվականի հուլիսի 21-ի ժամը 23:00-ից մինչև հուլիսի 22-ի ժամը 07:00-ն և 2025 թվականի հուլիսի 22-ի ժամը 23:00-ից մինչև հուլիսի 23-ի ժամը 07:00-ն թունելի Սենակի-Թբիլիսի կողմում, ինչպես նաև հուլիսի 23-ի ժամը 23:00-ից մինչև հուլիսի 24-ի ժամը 07:00-ն և հուլիսի 24-ի ժամը 23:00-ից մինչև հուլիսի 25-ի ժամը 07:00-ն, Թբիլիսի-Սենակի ուղղություններով սահմանափակվելու է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Ավտոմոբիլային թունելի Սենակի-Թբիլիսի ուղղության փակման ընթացքում տրանսպորտային միջոցների հոսքը կուղղորդվի դեպի ներքին պետական նշանակության Գորիի թունելների մուտքի ճանապարհը։
Թբիլիսի-Սենակի ուղղության փակման ընթացքում ավտոմոբիլային թունելի Թբիլիսի-Սենակի ուղղությունը կուղղվի դեպի թունելի Սենակի-Թբիլիսի ուղղությունը, իսկ Սենակի-Թբիլիսի ուղղությունը՝ դեպի ներքին պետական նշանակության Գորիի թունելների մուտքի ճանապարհը։