Գորիի թունելներում երթևեկությունը կսահմանափակվի մարտի 23-ի 21:00-ից մինչև մարտի 24-ի 05:00-ն
Ավտոճանապարհային վարչության տվյալներով, Գորիի ճանապարհային թունելում, որը գտնվում է Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե միջազգային նշանակության ճանապարհի 88-րդ կմ-ում՝ պլանային աշխատանքների համար, մարտի 23-ի 21:00-ից մինչև մարտի 24-ի 01:00-ն Թբիլիսի- Սենակի թունելը, իսկ մարտի 24-ին՝ ժամը 01:00-ից 05:00-ն, թունելի Սենակի-Թբիլիսի երթուղով արգելվում է բոլոր տեսակի երթևեկությունը:
«Ավտոճանապարհային թունելի Թբիլիսի-Սենակի ուղղության փակման ժամանակ երթևեկության հոսքը կանցնի թունելի Սենակի-Թբիլիսի ուղղությամբ:
Սենակի-Թբիլիսի ճանապարհային թունելի փակման ժամանակ տրանսպորտային միջոցների հոսքը կանցնի Գորիի թունելների՝ շրջանցիկ ավտոճանապարհով:
Երթեւեկության արգելափակումը և դրա փոխարկումը կիրականացվեն կցված ժամանակավոր երթևեկության կազմակերպման սխեմաներին համապատասխան:
Շարժումն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական հսկողության ու համակարգման ներքո», – ասված է հայտարարության մեջ: