Գորիի շրջանում հետաքննություն է սկսվել հինգերորդ դասարանի աշակերտի հասցեին սպառնալիքների փաստով
Գորիի շրջանում հետաքննություն է սկսվել հինգերորդ դասարանի աշակերտի հասցեին սպառնալիքների փաստով

Գորի շրջանում հինգերորդ դասարանի աղջկան սպառնալից նամակ են թողել։ Դեպքը տեղի է ունեցել Գորիի մունիցիպալիտետի Աձվի գյուղի հանրային դպրոցում։

Տասը տարեկան մի աղջիկ նամակը գտել է դպրոցում գրասեղանի տակ։

Փաստը հաստատված է թե՛ ռեսուրսային կենտրոնում, թե՛ դպրոցում։ Սեփական տեղեկություններով՝ նամակով գումար են պահանջել, հակառակ դեպքում՝ սպառնացել են դեռահասին ընտանիքի անդամի նկատմամբ ֆիզիկական բռնությամբ։

«Փաստը իսկապես եղել է։ Դպրոցի հինգերորդ դասարանցու գրասեղանի տակ նամակ էր մնացել, ձեռագիր։ Կոնկրետ գումար է նշվել ու գրվել է, որ այդ գումարը պետք է ի պահ դրվի նույն տեղում։ Նրանք սպառնացել են ընտանիքի անդամին։ Անմիջապես հայտնել ենք ոստիկանություն, հետաքննություն է սկսվել։ Այլ մանրամասների մասին չեմ կարող խոսել։ Հուսով եմ, որ ինչ-որ մեկը չար կատակ է արել»,- ասել է Գորիի կրթական ռեսուրս կենտրոնի տնօրեն Նանա Թերմակոզաշվիլին։

Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածով, որը ենթադրում է սպառնալիք։