Գորիի ռազմական հոսպիտալը պաշտոնական տեղեկություն է տարածում բուժքրոջ վարակվելու մասին
Գորիի ռազմական հոսպիտալը պաշտոնական տեղեկություն է տարածում բուժքրոջ վարակվելու մասին

Գորիի ռազմական հոսպիտալը պաշտոնական տեղեկություն է տարածում բուժքրոջ վարակվելու մասին:

«Գորիի ռազմական հոսպիտալի կրտսեր բուժքրոջ մոտ պլանային «PCR» թեստավորման ժամանակ հայտնաբերվել է կորոնավիրուս:

Բուժքույրը հոսպիտալի բժիշկների հետ առանց համապատասխան հագեցվածության շփում չի ունեցել, սակայն չնայած դրան, նրա հետ շփում ունեցած բուժանձնակազմը թեստավորվել է և բոլոր պատասխանները բացասական են:

Հոսպիտալից դուրս բացահայտված բոլոր շփումները հայտնաբերված են և ընթանում է համաճարակաբանական քննություն»,- նշված է Գորիի ռազմական հոսպիտալի տեղեկության մեջ: