Գորիի մունիցիպալիտետի Սկրա գյուղում տեղացած հորդառատ անձրևները խնդիրներ են ստեղծել [Ֆոտոշարք]
Գորիի մունիցիպալիտետի Սկրա գյուղում արդեն մի քանի օր է՝ պայքարում են բնական աղետի դեմ։ Մտկվարի գետի վարարման հետևանքով ջուրը մտել է բնակեցված տարածք։ Ջրածածկ են մոտ 40 տների բակերն ու նկուղները։
Բնակավայրը գտնվում է Մտկվարի գետի մոտ և այս խնդրին բախվում է բնակչությունը տարիներ շարունակ՝ ամեն գարուն։ Տեղացիները խնդրին լուծում են խնդրում։ Նրանց խոսքով՝ մի քանի տարի առաջ քաղաքապետարանն ամրացրել է 500 մետր ափամերձ գիծը, սակայն խնդիրը դեռ մնում է։
Բնակիչները պահանջում են ջրահեռացման ջրանցքների մաքրում և նոր ջրանցքների կառուցում։