Գորիի մունիցիպալիտետի Նիքոզի գյուղի մերձակայքում ռուսական օկուպացիոն ուժերի կողմից ապօրինի ձերբակալված Գիորգի Մեգրելիշվիլին ազատության մեջ է
Գորիի մունիցիպալիտետի Նիքոզի գյուղի մերձակա օկուպացված տարածքում մայիսի 14-ին ռուսական օկուպացիոն ուժերի կողմից ապօրինի ձերբակալված Գիորգի Մեգրելիշվիլին ազատության մեջ է և գտնվում է կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածքում։
Տեղեկությունը տարածում է Պետական անվտանգության ծառայությունը։
Նրանց տեղեկությունների համաձայն՝ Գիորգի Մեգրելիշվիլիին անհապաղ ազատ արձակելու համար ակտիվորեն օգտագործվել են ինչպես թեժ գծի մեխանիզմը, այնպես էլ կենտրոնական իշխանության տրամադրության տակ գտնվող բոլոր գործիքները։
«Վրաստանի օկուպացված շրջաններում և օկուպացիոն գծի երկայնքով իրականացված բոլոր ավերիչ գործողությունների պատասխանատվությունը կրում է օկուպացիոն ուժը։ Կենտրոնական կառավարությունը միջազգային գործընկերների հետ միասին շարունակում է ակտիվորեն աշխատել օկուպացված տարածքներում ապօրինի բանտարկված Վրաստանի բոլոր քաղաքացիներին ազատ արձակելու ուղղությամբ»,- նշված է ՊԱԾ-ի տեղեկատվության մեջ։