Գորիի մունիցիպալիտետի գյուղերից այսօր 23 նմուշ է ուղարկվել Լուգարի լաբորատորիա
Գորիի մունիցիպալիտետի գյուղերից այսօր 23 նմուշ է ուղարկվել Լուգարի լաբորատորիա

Գորիի մունիցիպալիտետի գյուղերից այսօր 23 նմուշ է ուղարկվել Լուգարի լաբորատորիա՝ հետազոտման: Վերցված նմուշների մեծ մասն այն անձանց շփման շրջանակն է, ովքեր կորոնավիրուսով վարակվել են Գորիի հոսպիտալում վարակված բուժքրոջից:

Թերգվիսի և Փլավի գյուղերում ողջ օրվա ընթացքում աշխատել են համաճարակաբանները, որոնվում է կորոնավիրուսով վարակված անձանց շփման շրջանակը և իրականացվում է ջերմաչափում: Թերգվիսի և Փլավի գյուղերում ևս 18 անձի տրվել է ինքնամեկուսացման հանձնարարական , մոտ 2000 մարդ ջերմաչափվել է:

Այս պահի դրությամբ, Շիդա Քարթլիում արձանագրված է կորոնավիրուսի 8 դեպք: